Գլխավոր Իրականացված նախագծեր

Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

ք․Երևան

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին, Երևանում, հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ՝ որպես Առաջին պետական թատրոն:

Իսահակ Ալիխանյանի ու Լևոն Քալանթարի ջանքերով հիմք դրվեց ազգային թատրոնի առանձնատիպությանն ու գեղագիտական ոճին՝ ներդաշնակեցնելով ավանդականն ու նորը: 1937 թվականին թատրոնը ստացավ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունը, իսկ 1960 թվականին արժանացավ ակադեմիական թատրոնի կոչման: Թատրոնի ներկայիս տնօրենը հայ դերասան Վարդան Մկրտչյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:

Ժամանակի ընթացքում թատրոնը բացահայտեց մի շարք դերասանական վառ անհատականություների: Այստեղ իրենց ստեղծագործական ուղին կերտեցին Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Սոս Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Վարդուհի Վարդերեսյանը և այլոք: Թատրոնի վերելքները պայմանավորվեցին բազմաթիվ ներկայացումներով՝ «Համլետ», «Իմ սիրտը լեռներում է», «Դիմակահանդես», «Կենդանի դիակ» և այլն:

Թատրոնն իր շուրջն է հավաքել աշխարհի տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում ապրող լավագույն հայ թատերական գործիչներին և տասնյակ տարիների հսկայածավալ աշխատանքի և ներդրումների շնորհիվ դարձել է հայկական թատերական արվեստի կենտրոնը: Մինչ օրս ժողովուրդն այն կոչում է «Մայր թատրոն»։ Սա կառույցի ամբողջական էությունը բնորոշող լավագույն ձևակերպումն է: Թատրոնի այսօրվա շենքը, որն ինքնատիպ ճարտարապետական կոթող է, գտնվում է քաղաքամայր Երևանի սրտում՝ Գրիգոր Լուսավորիչ 6 հասցեում:


Ազգային ակադեմիական թատրոնի ինտերիերի ձևավորման համար օգտագործվել են Կերամա Մարացցի ընկերության կերամիկական և կերամոգրանիտե սալիկների ''Феличе'', ''Эйгер'', ''Фудзи'', ''Фаральони'' հավաքածուները։

''Феличе'' իտալերեն նշանակում է «երջանկություն»: Կերամա Մարացցիի այս «երջանիկ» հավաքածուն զարդարում է Ազգային ակադեմիական թատրոնի ինտերիերը։ Ազգային ակադեմիական թատրոնի ինտերիերում օգտագործված Կերամա Մարացցիի ''Фудзи'' հավաքածուն լավագույն լուծումներից է հանրային տարածքների ինտերիերի մինիմալիստակա ոճով ձևավորման համար։ Իսկ կերամոգրանիտե սալիկների ''Фаральони'' հավաքածուն նախատեսված է մասնավոր և հանրային վայրերում հատակի երասպատման համար։ Հավաքածուի օգնությամբ հեշտությամբ կարելի է ստանալ ամուր և պրակտիկ ծածկույթ, որը նաև գեղագիտական հաճույք է պատճառում շնորհիվ հատուկ մտածված դիզայնի։