Ծառայություններ

Ապառիկ վաճառք

Ժամանակակից աշխարհում ապառիկ վաճառքի կիրառումը լայն տարածում ունի։ Այն կարևորագույն մրցակցային գործիք է, որը նպաստում է ամբողջ աշխարհում վաճառքի ծավալների մեծացմանը և տնտեսության արագ զարգացմանը։ Եվ որ ամենակարևորն է, ապառիկ վաճառքը գնորդին հնարավորություն է տալիս անմիջապես ձեռք բերել իր ցանկացած ապրանքատեսակը, այն դեպքում, երբ այդ պահին ֆինանսապես նա դրա հնարավորությունը չունի։

Կերամա Մարացցին առաջարկում է ապառիկ վաճառքի լավագույն պայմանները։ Ապառիկ վաճառքն իրականացվում է անմիջապես տեղում, Ինեկոբանկի միջոցով, մինչև երեք տարի մարման ժամկետով։ Ընդհամենը անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և սոցիալական քարտ։

Պարզապես կատարե՛ք ձեր ընտրությունը որակական բարձր հատկանիշներով, գունային, ոճային, ինչպես նաև ձևաչափերի անսահման բազմազանությամբ աչքի ընկնող Կերամա Մարացցիի բացառիկ արտադրանքից և ունեցեք հնարավորություն յուրաքանչյուր պահի ձեռք բերել ցանկացած ապրանքատեսակ նաև ապառիկ պայմաններով։ 

Դիզայնի նախագծում

Ինտերիերի գեղեցիկ և հարմարավետ դիզայն ունենալն այսօր չափազանց կարևոր է։ Ճիշտ ընտրված դիզայնն օգնում է արդյունավետ օգտագործել տարածքը, ապահովում է ինտերիերում իրերի ճիշտ դասավորություն, դարձնում է այն առավել հարմարավետ և, որ ամենակարևորն է, պարգևում է գեղագիտական հաճույք։

Ինտերիերի գեղեցիկ դիզայն ունենալու համար միայն ճիշտ ապրանք ընտրելը բավարար չէ։ Հարկավոր է, որպեսզի ընտրված բոլոր դետալներն իրար հետ համադրելի լինեն, լրացնեն միմյանց և միասին ձևավորեն լիարժեք, գեղեցիկ և հարմարավետ ինտերիեր։ Այս պարագայուն չափազանց կարևոր է նաև գույների ճիշտ համադրությունը։

Կերամա Մարացցի խանութ-սրահն առաջարկում է անհատական անվճար դիզայներական ծառայություն։ Դիզայնի նախագծումը ենթադրում է ցանկացած բարդության կառուցվածք և դասավորություն ունեցող տարածքների ինտերիերի ստեղծում՝ կերամիկական սալիկների, կերամոգրանիտի, դեկորատիվ էլեմենտների, լոգասենյակի կահույքի և սանիտարական կերամիկայի եռաչափ համադրությամբ՝ DomuS3D ծրագրով։ Մեր ընկերության կողմից առաջարկվող դիզայներական լավագույն լուծումները պարզապես կատարյալ տեսք կհաղորդեն ձեր ինտերիերին։ 
 

Ներկերի գունաբացում

Գույները կարևոր կենսական նշանակություն ունեն։ Յուրաքանչյուր գույն իր խորհուրդն ունի, ուստի ինտերիերում գույների ճիշտ ընտրությունը չափազանց կարևոր է։ Ամենախելահեղ գույներով ամենահամարձակ գաղափարները կարող են իրականություն դառնալ և որպեսզի ստացվի գունային այն երանգը, որը ցանկանում եք, ներկը պետք է անցնի գունաբացման գործընթաց։

Գունաբացումը կատարվում է Caparol ընկերության ColorExpress պրոֆեսիոնալ ծառայության միջոցով։ Երանգավորման տեխնոլոգիայի կիրառման ավելի քան երեսուն տարվա փորձ ունեցող ColorExpress համակարգով ստացվող գունային երանգների բազմազանությունը գրեթե անսահման է։ Այս համակարգի օգնությամբ շատ արագ կարելի է ստանալ գունային ցանկացած երանգ:

ColorExpress համակարգով ստացվող ներկերը կիրառման հսկայական հնարավորություններ ունեն։ Դրանք կարելի է օգտագործել ինչպես ներքին և արտաքին հարդարման աշխատանքների, ֆասադների և հատակի ներկման, այնպես էլ բետոնե, սվաղով պատված կամ լաքապատ մակերևույթների համար։ ColorExpress տեխնոլոգիաներով գունաբացումը կատարվում է Caparol ընկերության կատալոգներով, ինչպես նաև NCS և RAL գունային համակարգերի գունապնակներով։

Անվճար առաքում

Որակյալ և բարձրակարգ արտադրանք առաջարկելու հետ մեկտեղ չափազանց կարևոր է նաև ապահովել հաճախորդի կողմից կատարված գնումների արագ և անվնաս տեղափոխումը իր կողմից նախապես նշված հասցե։

Եվ չափազանց կարևորելով մեր հաճախորդների ժամանակն ու միջոցները՝ Կերամա Մարացցի խանութ-սրահը տրամադրում է կատարված գնումների արագ և անվճար առաքման ծառայություն։ Առավել արդյունավետություն ապահովելու և առաքումն ամենասեղմ ժամկետներում իրականացնելու նպատակով մեր մասնագետները նախապես ուսումնասիրում են երթուղին։

Կերամա Մարացցի խանութ-սրահում մեր փորձառու մասնագետները կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն, ձեզ կառաջարկվեն դիզայներական լավագույն լուծումները և լավագույն պայմանները նաև ապառիկ գնումներ կատարելու համար։ Իսկ ձեռք բերված ապրանքների առաքումը կիրականացվի ամենասեղմ ժամկետներում և անվճար։ Մենք ապահովում ենք անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդին և երաշխավորում բարձր որակ առաջարկվող բոլոր ծառայությունների համար։