Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

05 մարտի, 2020

Կերամա Մարացցին ներկայացնում է «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն

Հետևեք մեզ՝

Կերամիկական սալիկների արդյունաբերության ոլորտի առաջատար ապրանքանիշ և խոշորագույն արտադրող Կերամա Մարացցի ընկերությունը 2020 թվականի իր նոր Միլանո հավաքածուն ներկայացրեց շինարարության և ինտերիերի ամենամյան միջազգային ցուցահանդեսում, որն այս տարի անցկացվեց մարտի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում։

Կերամիկական սալիկների, կերամոգրանիտի, մոզաիկայի, սանիտարական կերամիկայի և լոգասենյակի կահույքի նոր հավաքածուի շրջանակներում Կերամա Մարացցին ներկայացրեց 2020 թվականի մի շարք նորություններ, որոնցից են նոր մաքսի և սուպեր-մաքսի ձևաչափերը, սանիտարական կերամիկայի բրենդային նոր հավաքածուն, խորը քայքայման հանդեպ դիմացկուն մարմարը և նույնիսկ Կերամա Մարացցի բրենդի պաստառներ։

Կերամիկական սալիկների նոր հավաքածուն ստեղծված է Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքի ոճով։ Բոլոր նոր հավաքածուներում արտացոլված է իտալական ճաշակն ու ոճը․ երկրաչափական մոտիվներ և մաքրամաքուր գույներ, գլազուրային փայլ և թանկարժեք մետաղներ, ճշգրիտ ձևաչափեր և ոգեշնչում վերածննդի դարաշրջանի հիանալի գլուխգործություններից։ Այս ամենի միաձուլումը ներկայացված է նոր, պայծառ և նորաձև Միլանո հավաքածուի միջոցով։

Շինարարության և ինտերիերի ամենամյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Կերամա Մարացցին ևս մեկ անգամ զարմացրեց ոլորտի սիրահարներին և մասնագետներին ոչ միայն ժամանակակից դիզայնով, այլ նաև բարձր տեխնոլոգիական նորարարություններով։ Դրանցից թերևս առավել տպավորիչը սուպեր մեծ ձևաչափի կերամոգրանիտե սալիկների 160x320սմ սուպեր-մաքսի ձևաչափն է։

Սանիտարական կերամիկայի ''GEOMETRICA'' բրենդային նոր հավաքածուն ներկայացնում է լվացարանների հինգ նոր տեսակ և լոգասենյակի կահույք։ Նորություններն իրենց մեջ արտացոլում են ճժգրիտ երկրաչափական պատկերների գաղափարը և անշուշտ դուր կգան ժամանակակից ոճի և հստակության սիրահարներին։

Վերջին ոչ պակաս կարևոր նորույթը Կերամա Մարացցիից․ ինչպես գիտեք ընկերությունը հայտնի է իր կողմից առաջարկվող պատրաստի լուծումներով և այս անգամ առաջարկում է գնորդներին բրենդային պաստառներ, որոնք արտացոլում են պատի սալիկներին առկա բնութագրական տարրերը։ Այդպիսով ներքին հարդարման պարագաները միմյանց հետ առավել համադրելի կլինեն և առավել ներդաշնակ տեսք կունենան։

Դե ինչ, բացահայտենք Միլանը ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻԻ հետ միասին։