ք․Երևան
«ՄալխասյանՇին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին Սամվել Մալխասյանի կողմից: Այն Հայաստանում կայացած և զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող խոշոր շինարարական ընկերություններից է, որը մատուցում է միայն բարձրորակ ծառայություններ: Ըկերությունը հագեցած է ժամանակակից շինարարական տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով:
Հիմնադրման առաջին իսկ օրվանից ընկերությունը որդեգրել է բարձրորակ, ինքնատիպ լուծումներով հագեցած սեյսմակայուն շինություններ կառուցելու քաղաքականություն, ինչի շնորհիվ ընկերությանը հաջողվել է շատ կարճ ժամանակահատվածում արժանանալ հաճախորդների վստահությանն ու գոհունակությանը: ՄալխասյանՇինն իր գործունեությունը սկսել է առանձնատների շինարարությունից և տարիների ընթացքում, ներդնելով նորագույն շինարարական տեխնոլոգիաներ, ձեռք բերելով ժամանակակից տեխնիկա, այժմ իրականացնում է նաև բարձրահարկ բնակելի շինությունների բարդ նախագծեր, արտադրական և հասարակական նշանակության մի շարք շենքերի շինարարական աշխատանքներ: Իր գործունեության ընթացքում ՄալխասյանՇինը մշտապես արժանացել է հաճախորդների բարձր գնահատականին, ինչն էլ ընկերության համար ներշնչանքի և անսպառ եռանդի աղբյուր է հանդիսացել:
Ընկերությունը տրամադրում ենք շինարարության հետ կապված ամբողջական ծառայությունների փաթեթ Հայաստանում: ՄալխասյանՇինը հավասարապես կարևորում է ցանկացած նախագիծ՝ անկախ նրա ծավալից և բարդությունից: Առաջնորդվելով շինարարական գործընթացը մշտապես կատարելագործելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու և կատարյալ վերջնական արդյունք ապահովելու սկզբունքով՝ ընկերությունը ձեռք է բերել ճանաչում և վստահություն իր հաճախորդների շրջանում: Ինքնատիպ, գեղեցիկ, հարմարավետ և ամուր կառույցներ. սա ՄալխասյանՇինի անփոփոխ ձեռագիրն է:
«ՄալխասյանՇին»-ի ինտերիերում օգտագործվել են Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների և կերամոգրանիտի ''Греппи'', ''Риальто '', ''Сильвер Рут'', ''Меранти'', ''Рамбла'', ''Геркуланум'' և մի շարք այլ հավաքածուներ, ինչպես նաև ընկերության կողմից ներկայացվող սանիտարական կերամիկան։
Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների ''Греппи'' հավաքածուն հիանալի լուծում է պատերի և հատակի երեսպատման համար։ Բնական քարի իմիտացիայով ստեղծված կերամիկայի յուրաքանչյուր դետալ եզակի է իր տեսակի մեջ։ Հավաքածուի դեկորատիվ էլեմենտների բազմազանությունն ու շքեղությունն ուղակի հիացնում են։
Сильвер Рут իտալական մարմարի անվանումը լավագույնս բնութագրում է նրա էսթետիկան։ Մակերևույթին, որում միաձուլվում են տաք ավազային և դարչնագույն երանգները, հատվում են սպիտակ և մոխրագույն շողշողացող գծեր՝ նման ծառի արմատների հյուսքին։ Շնորհիվ Double Loading արտադրական տեխնոլոգիայի այս նրբագեղ և ամուր կերամոգրանիտե սալիկները դիմացկուն են խորը քայքայման հանդեպ։