Գլխավոր Իրականացված նախագծեր

TGA բիզնես կենտրոն

ք․Երևան

TGA բիզնես կենտրոնը ժամանակակից բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն է՝ հարմարավետ տեղադիրքով և զարգացած ենթակառուցվածքներով։ Նորարարական լուծումներով հագեցած բիզնես կենտրոնը գտնվում է Երևանի ամենականաչապատ համայնքներից մեկի՝ Աջափնյակի սրտում՝ հասարակական նշանակություն ունեցող կառույցների շրջակայքում: Զբաղեցնում է 3500քմ տարածք: Մոդեռն ոճ, ինժեներական նորագույն լուծումներ, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներ և բազմաթիվ օգտակար ծառայություններ՝ մեկ վայրում։

TGA բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը բաղկացած է 6 հարկից, իսկ տանիքին կա ազատ գոտի, որտեղ բարձրից կարելի է հիանալ մայրաքաղաքի յուրահատուկ տեսարաններով: Հիանալու ոչ պակաս միջավայր է տիրում նաև ներսում՝ նորաոճ և կոկիկ սրահում: TGA-ի տարածքներում ստեղծված են աշխատանքի և ժամանցի լավագույն պայմանները: Այստեղ մատուցվող ծառայությունները հնարավորություն են ընձեռում աշխատողներին լիակատար տրվել աշխատանքին՝ կտրվելով առօրյա հոգսերից:

Բիզնես կենտրոնը նորաստեղծ, մոնոլիտ շինություն է՝ կառուցված ժամանակի ընթացքում փորձված, ամուր միջոցներով և բարձր սեյսմակայունությամբ: Ֆասադը երեսպատված է հայկական տուֆով և համադրված ապակու հետ: Ունի բարձր վիտրաժներ, որոնք ապահովում են բնական լուսավորություն: Մոդեռն ոճի այս կառույցում կիրառվել են դիզայներական նորագույն լուծումներ, որոնք բիզնես կնետրոնին ժամանակակից և շքեղ տեսք են հաղորդում շնորհիվ Կերամա Մարացցի ընկերության կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և սանիտարական կերամիկայի ինքնատիպ ու չկրկնվող հավաքածուների։


Բիզնես կենտրոնի ինտերիերում օգտագործվել են Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների և կերամոգրանիտի ''Линьяно'', ''Буранелли'', ''Малабар'', ''Меранти'', ''Про Стоун'', ''Селект Вуд'', ''Слим Вуд'', ''Тик'' և մի շարք այլ հավաքածուներ, ինչպես նաև ընկերության կողմից ներկայացվող սանիտարական կերամիկան։

Կարմիր փայտը որպես կանոն ասոցացվում է թանկարժեք կահույքի հետ։ Մինչդեռ կան փայտի տեսակներ, որոնց հատկությունները թույլ են տալիս օգտագործել դրանք մանրահատակի արտադրության և ներքին հարդարման մեջ։ Այդպիսի օրինակ է meranti փայտը։ Փայտի այս տեսակն ունի գեղեցիկ և հարուստ հյուսվածք, ունի թավշյա մակերևույթ՝ արտահայտիչ փայլով։ Ֆակտուրան խոշոր է և միօրինակ։
Փայտի էկզոտիկ տեսակներն առանձնանում են եզակի, հստակ արտահայտված ցայտուն հյուսվածքով, անկրկնելի գույնով և փայլով։ Հենց այսպիսի դեկորատիվ հատկությունների շնորհիվ էլ առանձնանում է ''Селект Вуд'' հավաքածուն։


TGA բիզնես կենտրոնում ստեղծված են աշխատանքի ու ժամանցի լավագույն պայմանները, իսկ ինտերիերն առանձնանում է յուրօրինակ լուծումներով շնորհիվ Կերամա Մարացցի ընկերության ինքնատիպ տեսականու։