Աշխատատեղեր

ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻՆ անընդհատ շարժվում է առաջ, սեփական արտադրանքը դարձնում արդիական, ընկերությունն ամեն տարի հանդես է գալիս նորություններով, առաջարկում է գնորդին եզակի արտադրանք, որն ընկերությունն առանձնացնում է մյուսներից։ Բարձրորակ արտադրանք առաջարկելու հետ մեկտեղ Կերամա Մարացցի ընկերության հաջողությունը մեծապես կախված է նաև գրագետ, եռանդուն և բարձր որակավորում ունեցող մասնագետների և աշխատակիցների առկայությամբ։ Կերամա Մարացցին միշտ պատրաստ է իր թիմ ընդունել նոր աշխատակիցներ, ովքեր աշխատասեր են, ունեն ճկուն մտածելակերպ, եռանդուն են և բաց նոր գիտելիքներ ընդունելու և յուրացնելու համար։

Թափուր աշխատատեղեր

Անուն Ազգանուն Էլ․ հասցե Հեռախոս Ներբեռնել CV- ն Ուղարկել
Վաճառքի մենեջեր

Կերամա Մարացցի ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերների ռուսերեն լեզվի իմացությամբ։

Հիմնական պարտականությունները․

• Ընկերության կողմից առաջարկվող ապրանքատեսակների պատշաճ ներկայացում, հաճախորդներին մանրամասն խորհրդատվության տրամադրում
• Պատվերների գրանցում, վաճառքի իրականացում
•  Ապրանքների ընդունում և սրահում պատշաճ դասավորվածության ապահովում
• Գնապիտակների առկայության ստուգում և ապահովում
• Թիմում աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում, գրագետ խոսելաոճ

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@kerama-marazzi.am էլ հասցեին կամ ներբեռնել այն ստորև նշված դաշտի միջոցով։

 

Դիզայներ 3D MAX ծրագրի իմացությամբ

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում դիզայներների 3D Max համակարգչային ծրագրի իմացությամբ։
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@kerama-marazzi.am էլ հասցեին կամ ներբեռնել այն ստորև նշված դաշտի միջոցով։