Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

31 մարտի, 2023

TOSCANA․ նոր հավաքածու 2023

Հետևեք մեզ՝

Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների և կերամոգրանիտի նոր հավաքածուն ասոցացվում է Իտալիայի հետ, երկիր, որը ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Կերամա Մարացցիի շատ ու շատ հավաքածուների համար։ Տարբեր տարիներին մեր ''կերամիկական շրջագայություններն'' անցել են Միլանով, Հռոմով, Վենետիկով, Նեապոլով։ Այս անգամ մենք ուղևորվում ենք դեպի արևոտ Տոսկանա՝ տարածաշրջան, որտեղ դարերի ընթացքում ստեղծվել են արվեստի և ճարտարապետության լավագույն նմուշները՝ ծառայելով որպես ելակետ բազմաբնույթ ձևաչափերում և տարատեսակ ոճերում առաջարկվող վառ լուծումների մի ամբողջ շարքի համար։

Գեղեցկությունը հավերժական

Տոսկանան ասոցացվում է հնագույն մշակույթի հուշարձանների ծննդավայրի և Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցների հետ։ Ինչպես Վերածննդի ժամանակաշրջանի շատ աշխատանքներ, կերամիկական նյութերը մարտահրավեր են նետում ժամանակին՝ մնալով որպես բարձրարժեք գեղագիտության և երկարակեցության խորհրդանիշ։ Ամիսներ և տարիներ անց ևս սալիկապատված պատերն ու հատակը կունենան նույն վառ ու տպավորիչ տեսքը, ինչպես և առաջին օրը։ Եվ դրանում է արտացոլվում նաև հավերժական գեղեցկությունը, որի օրինակներին հրավիրում ենք ծանոթանալ։

Գեղեցկությունն ակնթարթում

Մեր ճանապարհորդությունը անցնում է Տոսկանայի զարմանահրաշ այն վայրերով, որոնք այս տարածաշրջանը հասցրեն են փառքի։ Պայծառ Ֆլորենցիա, որը դարեր շարունակ հիացրել է բանաստեղծներին և արվեստագետներին, զարմանահրաշ Սիենա, բարեկեցիկ Սան Ջիմինյանո, Մոնտալչինո, Պիենցա, շարունակել այս ցանկը կարելի է անվերջ։ Նոր կերամիկական հավաքածուներում մենք փորձել ենք փոխանցել իտալական կենդանի շունչը տարբեր ոճերի և ֆակտուրաների մեջ արտացոլված։

Գեղեցկությունը՝ բնությամբ արարված

Տոսկանան տարածաշրջան է, որի գեղատեսիլ վայրերը բառացիորեն կախարդում են։ Լավանդայի դաշտերը, խաղողի և ձիթապտղի այգիները տարածվում են բլուրներն ի վեր՝ ողողված առատաձեռն արևով։ Զարմանալի չէ, որ հենց այստեղ են սահմանվել գեղեցկության ժամանակակից չափանիշները։ Ինչպես հանճար Միքելանջելոն մարմարի չմշակված ապառաժի մեջ տեսավ ապագա Դավիթին, այնպես էլ մեր դիզայներներն ունակ են ամենայն մանրամասնությամբ կերամիկայի մեջ վերարտադրել քարի, փայտի և մյուս նյութերի բնական գեղեցկությունը։

Նոր հավաքածուն ներառում է նաև արդեն սիրված մոզաիկա հավաքածուներ՝ հետաքրքիր նոր դետալներով։

Իսկ 120x240 ֆորմատի մաքսի ձևաչափերն ամեն տարի Կերամա Մարացցիի հավաքածուի ստեղծողների կողմից հատուկ ուշադրության են արժանանում։

Այս անգամ մաքսի գորգերի վրա պատկերված է ոճային բնապատկեր՝ ոգեշնչված Տոսկանայի գեղատեսիլ բլուրներով, բնության թեմատիկայով նորաոճ երկրաչափական պատկեր և Վերածննդի դարաշրջանի միանգամից երեք նմուշ՝ արտացոլված կերամիկայի մեջ։

Այժմ արդեն հնարավոր է զարդարել տունը Միքելանջելոյի «Դավիթի» պատկերով, Բոտիչելիի վրձնին պատկանով «Վեներայով» կամ դրվագով նրա «Գարուն» կտավից։ Նոր հավաքածուներն իրենց մեջ ներառում են նաև նոր դեկորատիվ էլեմենտներ, որոնք թարմություն են հաղորդում ներքին հարդարմանը։