Ընկերության մասին
HATRIA-ն լոգասենյակի համար նախատեսված սանիտարական կերամիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Իտալիայում: Լվացարանների տարբեր տեսակներ, դնովի և կախովի զուգարանակոնքեր և բիդեներ, լոգախցիկի տակդիրներ, ինչպես նաև կահույք, պահարաններ, աքսեսուարներ, սրբիչի կախիչներ և դարակաշարեր:
HATRIA-ն առաջարկում է արտադրանք, որն ունի նորարարական դիզայն և կրում է բացառապես «պատրաստված է Իտալիայում» բնութագիրը: Եվ դա շնորհիվ կերամիկական ամուր ավանդույթների, որոնք ժամանակի ընթացքում ուղեկցվում է հետզհետե ավելի ու ավելի առաջադեմ արտադրական տեխնոլոգիաներով: HATRIA-ի հավաքածուների հիմնական արտադրական նյութը կերամիկան է, որի օգնությամբ ստեղծվող լոգասենյակի բացառիկ դիզայներական լուծումներն անսահման են: Բացի գեղագիտական առանձնահատկություններից, տեխնոլոգիական բարձր հագեցվածությունից, հուսալիության ապահովման և ավանդույթների պահպանման առաջնահերթությունից, HATRIA-ն առաջնորդվում է նաև ապագային ուղված ավելի դինամիկ հայեցակարգի կրառմամբ:
Կերամիկական ավանդույթներ ստեղծված Իտալիայում
HATRIA-ն մշակութային և բեղմնավոր բազում ավանդույթների կրող է: Այսօր ընկերության անունն ասոցացվում է նորարարությունների հետ և հոմանիշն է համաշխարհային ճանաչում ունեցող «պատրաստված է Իտալիայում» բնութագրմանը:
Ընկերությունն իրականացնում է շարունակական ուսումնասիրություններ, որպեսզի բարելավի իր արտադրանքի, արդեն իսկ հիմնովին հաստատված գեղագիտական և ֆունկցիոնալ հատկությունները, որպեսզի իր արտադրանքի համար ապահովի նոր դիզայն և տեխնոլոգիական լուծումներ, որոնք թույլ կտան խնայել ջուրը, նվազեցնել էներգիայի օգտագործումն արտադրական գործընթացում, միևնույն ժամանակ մեծ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի և նրա ռեսուրսների պահպանմանը:
HATRIA-ի որակի համակարգի սերտիֆիկացումը, որն իրականացվել է ''Certiquality-Certichim'' -ի կողմից համաձայն UNI-EN-ISO 9001:2008 ստանդարտի, ընկերության զարգացման ռազմավարության կարևորագույն քայլերից է, և հանդիսանում է որակի երաշխիք սպառողների համար:
Իր կորպորատիվ փիլիսոփայությունը HATRIA-ն իրականացնում է բնության ռեսուրսների հանդեպ հարգանքի և պատասխանատվության մեծ զգացումով: Ավտոման համակարգերը գործարկվում են առանց պլաստիկի օգտագործման և այդպիսով կանխվում է վնասակար նյութերի արտանետումը: Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած HATRIA-ի գերժամանակակից արտադրամասը գտնվում է Իտալիայի Տերամո քաղաքում:
Անչափ մաքուր հումքի կիրառում, նախատիպերի զգուշավոր և ճժգրիտ օգտագործում, արտադրական գործընթացում բոլոր փուլերի կառավարում: Այս ամենն ուղեկցվում են նաև նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ և արդյունքում ստացվում է արտադրանք, որն ունի ժամանակակից լոգասենյակին անհրաժեշտ բոլոր հատկությունները և արդարացնում է ժամանակակից բարձրաճաշակ սպառողի բոլոր պահանջները: