Ընկերության մասին

«ԼԻԱ-ԿԱՖ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին և հանդիսանում է KERAMA MARAZZI ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Այն կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանիտարական կերամիկայի, լոգասենյակի կահույքի և այլ աքսեսուարների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում: Ընկերության գլխավոր ապրանքանիշի՝ KERAMA MARAZZI-ի ծագումը սերում է իտալական MARAZZI ընկերությունից։

MARAZZI-ն կերամիկական սալիկների արդյունաբերության ոլորտի աշխարհահռչակ ապրանքանիշ է։ Այն համընդհանուր ճանաչում է գտել որպես հոմանիշ որակյալ կերամիկական սալիկների համար և խորհրդանշում է իտալական անկրկնելի ոճն ու լավագույնն է և ինտերիերի ձևավորման և դիզայնի նախագծման ոլորտում: MARAZZI ընկերությունը հիմնադրվել է 1935 թվականին Իտալիայի Սասուոլո քաղաքում, այն տեղում, որը հետագայում դարձավ գերժամանակակից, բարձրորակ կերամիկական սալիկների ստեղծման համար առաջատար միջազգային հանգույց։ MARAZZI ընկերությանն են վերագրվում կերամիկական սալիկների արդյունաբերության մեջ հիմնական տեխնոլոգիական, գործընթացային և դիզայներական նորարարությունները, որոնցից շատերը համարվում են ժամանակակից կերամիկայի պատմության կարևորագույն կետեր: Դրանց շնորհիվ է որ MARAZZI ընկերությունն ու այդ տարածաշրջանը դարձան ամբողջ կերամիկական աշխարհի համար չափանիշ:

Կերամիկական սալիկների ստեղծման գործում ամբողջ աշխարհին հայտնի իտալական ստեղծագործ մոտեցման և իտալական տեխնոլոգիաների կիրառմամբ 1988 թվականին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում սկսվեց ''KERAMA'' ապրանքանիշով կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի արտադրությունը։ Իսկ 2005 թվականին ընկերությունը մտավ կերամիկական սալիկների և սանիտարական կերամիկայի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն MARAZZI GROUP միջազգային հոլդինգի կազմի մեջ։ Եվ ռուսական ''KERAMA'' ապրանքանիշին ավելացավ նաև ''MARAZZI'' անունը։ Այսպիսով, երկու ամենահայտնի բրենդների միավորմամբ սկիզբ դրվեց KERAMA MARAZZI ապրանքանիշով կերամիկական սալիկների արտադրությանը։

Կերամիկական սալիկը բացառիկ արտադրանք է, որում ամփոփված է բնության չորս տարրերի` հողի, ջրի, կրակի և օդի ողջ ուժն ու էներգիան: Դարեր շարունակ մարդն օգտագործում է այն շինարարության մեջ և կատարելագործում սալիկի արտադրությունը` հաղորդելով նրան ավելի բարձր որակ և դարձնելով այն գեղագիտորեն ավելի գրավիչ: Այսօր արդեն KERAMA MARAZZI ընկերության արտադրական հատվածը ապահովում են երկու խոշոր գերժամանակակից գործարաններ` մեկն, ինչպես նշվեց, գտնվում է Օրյոլ քաղաքում, իսկ մյուսը` Մոսկվայի տարածաշրջանի Մալինո գյուղում: Երկու ձեռնարկություններն էլ հագեցած են գերժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով` թողարկված իտալական այնպիսի առաջատար արտադրողների կողմից, ինչպիսիք են SACMI-ն, ICF-ը և Tecnoferrari-ն:

KERAMA MARAZZI-ի կերամիկական սալիկների, կերամոգրանիտի, մոզաիկայի և դեկորատիվ էլեմենտների տեսակների ընդհանուր թիվը հազարների է հասնում. ընդհանուր ավելի քան 3000 ապրանքատեսակ, որն այսօր համարվում է ամենալայն տեսականին կերամիկական սալիկների արտադրությամբ զբաղվող ընկերությունների շրջանում: 2017 թվականին ռուսական կերամիկայի աշխարհում իրական սենսացիա դարձավ կերամոգրանիտե սալիկների 120x240 չափսի մաքսի-ֆորմատը, որն արտադրվում է Continua+ գերժամանակակից հզոր տեխնոլոգիական հոսքագծով: Ներկայացված լինելով միանգամից մի քանի հավաքածուներով` այս արտադրանքը նույնությամբ փոխանցում է բնական էությունն ու գեղեցկությունը այնպիսի հայտնի նյութերի, ինչպիսիք են մարմարը, փայտը և քարը:

KERAMA MARAZZI-ի հիմնական փիլիսոփայությունը և գլխավոր նպատակը կյանքի որակի բարելավումն է: Չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր մարդ` անկախ սոցիալական կարգավիճակից, հնարավորություն ունենա ստեղծել սեփական հարմարավետ տարածքը: Չափսերի և ոճերի բազմազանությունը, ընդարձակ գունային տեսականին, օրիգինալ դիզայնը, տարբեր կառուցվածքի կերամիկական ծածկույթը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության դիզայներական նախագծեր:

KERAMA MARAZZI-ն յուրաքանչյուր տարի ներկայացնում է կերամիկական սալիկների նոր հավաքածու։ Ամեն մի նոր հավաքածու ինքնատիպ ուղևորություն է աշխարհի շուրջ։ Իսկ այս տարի նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը իտալական ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է՝ համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանը։ Նոր հավաքածուի ստեղծմանը ոգեշնչել են նաև աշխարհահռչակ իտալացիներ, որոնց փառքն ուղղակիորեն կապված է Միլանի հետ։ Նրանց թվում են նկարիչ Լեոնարդո դա Վինչին, ինչպես նաև ճարտարապետ և դիզայներ Ջո Պոնտին, ում անվան հետ է կապում իտալական դիզային ծաղկումը 20-րդ դարի կեսերին։

KERAMA MARAZZI-ի «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկական սալիկների միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։ KERAMA MARAZZI-ի հետ Միլանն ուսումնասիրելն իրական հաճույք է։ Միլանի կերպարն իր բոլոր դրսևորումներով արտացոլվում է կերամիկական սալիկների և կերամոգրանիտի մեջ։ Հավաքածու, որը բարձրաճաշակ է և միլանյան և որում համատեղված է ամենն ինչ մենք գիտենք Միլանի մասին և սիրում ենք․ և՛ անցյալի ժառանգությունը, և՛ Վերածննդի գաղափարները, ընկալումը և զարգացումը ժամանակակից դիզայնում և նորաձևության ժամանակակից միտումները։ «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն ընդգրկում է կերամիկական սալիկների 34 նոր սերիաներ։ Նոր հավաքածուի մեջ ընդգրկված են նաև փայտային, բետոնի, քարային և մարմարի նոր տեսակներ։ Հարկ է առանձնացնել հատկապես օնիքսի պատկերներով սալիկները՝ 120x240 ձևաչափով, ինչպես նաև նոր 120x120 քառակուսի ձևաչափը, որի օգտագործումը չափազանց հարմար է։

KERAMA MARAZZI-ն անընդհատ շարժվում է առաջ, սեփական արտադրությունը դարձնում արդիական, ներդնում է գերժամանակակից տեխնոլոգիաներով նորագույն սարքավորումներ, ինչն էլ թույլ է տալիս ամեն տարի ստեղծել և գնորդին առաջարկել եզակի արտադրանք, որն ընկերությունն առանձնացնում է մյուսներից: Եվ սկսած 2005 թվականից «ԼԻԱ-ԿԱՖ» ընկերությունը հանդես է գալիս որպես պաշտոնական ներկայացուցիչ որակական բարձր հատկանիշներով, գունային, ոճային, ինչպես նաև ձևաչափերի անսահման բազմազանությամբ աչքի ընկնող KERAMA MARAZZI-ի բացառիկ արտադրանքի։ «ԼԻԱ-ԿԱՖ» ընկերությունը համագործակցում է նաև սանիտարական կերամիկա, լոգասենյակի կահույք և այլ աքսեսուարներ արտադրող մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ և հանդիսանում է ինչպես KERAMA MARAZZI, այնպես էլ HATRIA, OPADIRIS, NEW FORM, BESCO ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Ընկերության խանութ-սրահում ներկայացված ապրանքատեսականին աչքի է ընկնում գունային և ոճային բազմազանությամբ, որակական բարձր հատկանիշներով։ KERAMA MARAZZI-ն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդին, սպասարկման բարձր որակ հմուտ և փորձառու մասնագետների կողմից, որոնք կօգնեն ձեզ կատարել ճիշտ ընտրություն: Ընկերությունը առաջարկում է նաև ապառիկ վաճառքի, անհատական անվճար դիզայնի նախագծման, ներկերի գունաբացման, ինչպես նաև կատարված գնումների անվճար առաքման ծառայություններ:

Դե ինչ, ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻԻ հետ միշտ մեկ քայլ առաջ․․․