Գլխավոր Իրականացված նախագծեր

Downtown Suites Yerevan

ք․Երևան

Downtown Suites Yerevan հյուրանոցը տեղակայված է հենց Երևանի սրտում, Ամիրյան 4 հասցեում, ոչ հեռու այնպիսի հայտնի վայրերից, ինչպիսիք են Երևանի կոնյակի գործարան, Երևանի պետական ​​համալսարանը և մի շարք հայտի տեսարժան վայրեր։ Հյուրանոցն առաջարկում է անվճար Wi-Fi ծառայություն և ունի նաև մասնավոր ավտոկայանատեղի, որը տրամադրում է տարածքներ լրացուցիչ վճարի դիմաց։ Հյուրանոցի համարները հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Սա սիրված վայր է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև հենց երևանցիների համար։


Downtown Suites Yerevan հյուրանոցի ինտերիերում օգտագործվել են Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, ''Риальто'', ''Монте Тиберио'', ''Акация'', ''Про Стоун'', ''Гренель'', ''Урбан'', ''Город на воде'' և մի շարք այլ հավաքածուներ, ինչպես նաև ընկերության կողմից ներկայացվող սանիտարական կերամիկան։

Կերամոգրանիտե սալիկների ''Риальто'' հավաքածուն ստեղծված է բնական մարմարի իմիտացիայով։ Թվային տպագրության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ընկերությանը հաջողվել է բոլոր մանրուքներով վերարտադրել այս բնական նյութի գույնն ու ֆակտուրան։ Դեռևս հին ժամանակներից մարմարը գրավել է իր գեղեցկությամբ և ամրությամբ։ Ցանկացած ինտերիեր, որի ձևավորման համար օգտագործվում է մարմար, պարզապես հիասքանչ տեսք է ստանում։ Downtown Suites Yerevan հյուրանոցի ինտերիերն այդ թվում։

Կերամիկական սալիկների ''Город на воде'' հավաքածուն հիանալի լուծում է ցանկացած ինտերիերի համար։ Հավաքածուի կիրառմամբ կարելի է ստեղծել անհատական ոճով ժամանակակից ինտերիեր։ Հավաքածուն ունի գեղեցիկ պատկերներով դեկորներ, իսկ անփայլ մակերևույթով հատակը ունի հակասայթաքման բարձր աստիճան։ Շնորհիվ այս առանձնահատկությունների, Downtown Suites Yerevan հյուրանոցի ինտերիերը նույնպես հիանալի տեսք է ստացել հավաքածուի կիրառմամբ։

Իսկ կերամոգրանիտե սալիկների ''Акация'' հավաքածուն արտացոլում է համանուն փայտի պատկերն ու կառուցվածքը։ Հավաքածուի սալիկներն ունեն անփայլ, փոքր ինչ կառուցվածքային մակերևույթ։ Հենց այդպես է ընդգծվում թանկարժեք այս փայտի յուրահատկությունը Downtown Suites Yerevan հյուրանոցի ինտերիերում։