Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

28 ապրիլի, 2025

Հավաքածու 2025։ Մարոկկոյի կախարդանքը տարբեր դրսևորումներով

Հետևեք մեզ՝

 

Մարոկկոն տարբեր դարաշրջանների և մշակույթների հանդիպման վայրն է։ Աֆրիկայի և Եվրոպայի միջև ընկած ճանապարհների հատման կետում գտնվող երկիրը միավորում է իր մեջ շատ տարբեր արտացոլանքներ և գույների մեծ բազմազանություն․ օվկիանոսի փիրուզագույնը, լեռների սպիտակ կատարները, հին թաղամասերի կարմիր պատերը։ Շքեղ մոզաիկայի մասնիկների պես Մարոկկոյի երանգները միաձուլված են իր ներկապնակի հարստությամբ զարմացնող և յուրօրինակ կոլորիտով լի կտավում։

Կերամա Մարացցին հրավիրում է տպավորիչ ճանապարհորդության դեպի Մարոկկո։ Յուրօրինակ և ինքնատիպ ինտերիեր ստանալու երազանքն իրականություն կդառնա շնորհիվ նոր՝ ''ՄԱՐՈԿԿՈ'' հավաքածուի:


Կերամիկական սալիկներ և կերամոգրանիտ

Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի նոր հավաքածուն ներկայացնում է պատի սալիկների 20 սերիա և կերամոգրանիտի 16 սերիա, որոնք ներառում են նաև մաքսի գորգեր։ Ամբողջ տեսականին ոգեշնչված է Մարոկկոյից․ այս արտասովոր և իր հմայքով գերող երկրի բնությունից, գունային պալիտրայից և դեկորատիվ արհեստներից։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԿՈԼՈՐԻՏԸ

Նոր հավաքածուի արտահայտչականությունը մեծապես ձեռք է բերվել քաղաքների և անապատի, պալատների և թենիսի այգիների կոլորիտով ողողված զարմանահրաշ գունապնակի շնորհիվ։ Մարոկկո հավածուի շրջանակներում ներկայացված պատի սալիկներից շատերի ներդաշնակությունը գալիս է հենց գույներից․ տեղ-տեղ կոնտրաստային, տեղ-տեղ միմյանց լրացնող, իսկ երբեմն էլ մայոլիկայի գրադիենտների միջոցով ձեռագործ աշխատանքի էֆեկտ հաղորդող։

Միջին և մեծ ձևաչափերը, ի թիվս այլ առավելությունների օգնում են փոխանցել նաև գույների գեղեցկությունը։ Հավաքածուի իրական բացահայտում է 60x119,5 չափի պատի սալիկը։ Տվյալ չափի սալիկով հեշտությամբ կարելի է ստեղծել մասնավոր կամ կոմերցիոն տարածքների ինտերիերի դիզայն՝ մեծ հանրային տարածքները լցնելով ընտրված տեքստուրայով և երանգներով։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ

Մարոկկոյի բնապատկերում գույները հաճախ միախառնվում են՝ ստեղծելով զարմանահրաշ համադրություններ։ Դրանք կարելի է գտնել և՛ ձեռագործ գորգերի նկարներում, և՛ կերամիկական սպասքում, և՛ հին մեդինաների նեղ փողոցների անցորդների հագուստի մեջ։ Հարմարավետ ռիադային բակերի ձևավորման մեջ օգտագործվում է զելլիժ՝ կերամիկայից ճշգրիտ երկրաչափական բեկորների դեկորատիվ դասավորություն։ Դրանք ձևավորում են հիասքանչ, իրենք նրբագեղությամբ տպավորող նախշազարդեր, որոնք կարծես իջած լինեն նորաձևության պոդիումից։ Նորաձևության շատ հայտնի կուտյուրներ, այդ թվում նաև Իվ Սեն Լորանը ոգեշնչվել են Մարոկկոյի ոճից։

Թրենդային ձևաչափերի մասով, բացի արդեն ծանոթ և շատերի կողմից սիրված արաբեսկից առաջարկվում է նաև շեղանկյան ֆորմատով 7,8x13,5 չափի սալիկ․ այն հիանալի լուծում է մեկ, երկու և ավել գույներ ներառող օրիգինալ դիզայնի համար։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարոկկոյի բնապատկերները հիացնում են իրենց բազմազանությամբ․ լեռների ձյունածածկ գագաթներից մինչև Սահարայի անծայրածիր ավազները, Ատլանտյան օվկիանոսի գեղատեսիլ լողափերից մինչև խիտ կանաչ անտառները։ Բնական գունապնակի հարստությունը ոգեշնչում է արվեստագետներին, արհեստավորներին և ճարտարապետներին արարել ստեղծագործություններ, որոնցում կենդանի կոլորիտը միախառնված է ստեղծագործական վառ նմուշների հետ։

Նոր հավաքածուն պարունակում է նյութերի մի ամբողջ շարք, որոնցից շատերն անմիջականորեն կապ ունեն Հյուսիսային Աֆրիկայի հետ։ Մարոկկոյի տեսականին ներառում է փայտային ֆակտուրայի, քարային պատկերների, կոտո սալիկների և տերրացցո ''բնական մոզայկայի'' նոր տեսակներ։ Որոշ հավաքածուներ առաջարկում են մաշվածության բարձր դիմադրություն ունեցող սալիկներ և 2սմ հաստութամբ կերամոգրանիտ, որոնք հատուկ ստեղծված են արտադրական տարածքների, ավտոտնակների և առանձնապես բարձր բեռնվածություն ունեցող այլ տարածքների սալիկապատման համար։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԳՈՐԳԵՐԸ

Հատուկ ուշադրության են արժանի գորգերը։ Հեղինակային ձեռագործ ստեղծագործության այս տեսակը Հյուսիսային Աֆրիկայի այցեքարտերից մեկն է։ Մարոկկոյում գորգը ոչ թե պարզապես ինտերիերի տարր է, այլ մշակույթի կարևոր մաս․ այն խորհրդանշում է ջերմություն, հյուրընկալություն և ընտանեկան ավանդույթներ։ Մեծ քաղաքներում այս արժեքավոր թալիսմանը կարելի է ձեռք բերել գրեթե ամենուր։ Բայց առօրյա կյանքում օգտագործելիս այն մանրակրկիտ խնամք է պահանջում։

Մաքսի` 119,5×238,5 ձևաչափով կերամիկական գորգը ճշգրիտ կերպով փոխանցում է Մարոկկոյի իսկական գորգերի արտաքին տեսքն ու հյուսվածները, բայց ի տարբերություն գորգերի, այն չի փոշոտվում, չի գունաթափվում և ընդմիշտ պահպանում է նախշերի գեղեցկությունը։ Ներկայացված գորգերից որոշները պատված են հարդարման գլազուրի շերտով, որը թույլ է տալիս նման խոշոր դեկորն օգտագործել ինչպես պատին, այնպես էլ հատակին։

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԵՎ ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ

Վեհաշուք քայլքով քարավանների հիշողությունը պահպանած ավազների միջակայքում առաջանում են կանաչ օազիսներ՝ մարդածին հարմարավետ կղզյակներ, որոնք հրավիրում են երկար սպասված արծակուրդն այնտեղ անցկացնելու։ Նույն տրամադրությունն է տիրում նաև Մարոկկոյի լոգասենյակի հավաքածուներում։ Նոր հավաքածուներին միավորում է համանման էսթետիկան, համընդգրկող հայեցակարգն ու համընդհանուր ոգեշնչումը։

ԲՐԵՆԴԱՅԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ

Մարոկկոյի շունչը կարելի է ներառել ինտերիերում նաև ոչ հյուսված հիմքի վրա վինիլային պաստառների միջոցով։ Նման ծածկույթը դիմակայում է արևի լույսին և լվացմանը, այդ իսկ պատճառով կարելի է օգտագործել նույնիսկ այն տարածքներում, որոնք կանոնավոր թաց մաքրում են պահանջում։