Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

24 մարտի, 2023

Կերամա Մարացցին ներկայացնում է 2023 թվականի իր նոր հավաքածուն

Հետևեք մեզ՝

Expo 2023-ի շրջանակներում, մարտի 21-ից մինչ ապրիլի 7-ը Կերամա Մարացցին ներկայացնում է իր նոր հավաքածուն։ Այս տարի նույնպես նորությունները ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում են բրենդի համար ավանդական դարձած կրեատիվ ձևաչափով։

Կերամա Մարացցիի 2023 թվականի ցուցահանդեսը ծանոթացնում է տեսականու վառ նորությունների հետ միանգամից մի քանի ուղղություններով։ Տեսականին ընդգրկում է պատի սալիկներ և կերամոգրանիտ, սանիտարական կերամիկա և լոգասենյակի կահույք, բրենդային պաստառներ, ինչպես նաև սուպեր-մաքսի ձևաչափով նոր լուծումներ։

Մասնավոր օգտագործման, ինչպես նաև առևտրային և ենթակառուցվածքային օբյեկտների համար հարդարման նյութերի տեսականին զգալիորեն ընդլայնվել է և, ինչպես առաջ, այնպես էլ հիմա տեսականու շրջանակներում անպայման կգտնվեն համապատասխան լուծումներ ըստ նախընտրելի ոճի, հատկությունների և արժեքի։

Կերամա Մարացցին հպարտ է ներկայացնել մի քանի հիմնական ուղղություններով իր տեսականու կարևոր թարմացումները․

•TOSCANA. այսպես է կոչվում կերամիկական սալիկների և կերամոգրանիտի այս տարվա նոր հավաքածուն՝ ոգեշնչված մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկով՝ Վերածննդի օրրանով։

•Կան նորություններ նաև լոգասենյակի համար․ կահույք, հայելիներ, լոգախցիկներ։ Նորություններն ինչպես միշտ աչքի են ընկնում մտածված էսթետիկ տեսքով և ֆունկցիոնալությամբ։

Եվ իհարկե պաստառներ, որոնք ոգեշնչում են ոճային ինքնատիպ փոփոխությունների։ Օրինակ, թե ինչպիսին կարող են լինել ծաղկող տոսկանյան մարգագետինները պաստառի ձևաչափով: