Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

01 նոյեմբերի, 2021

Kerama Marazzi և Mapei ընկերությունների նոր ցուցադրությունը

Հետևեք մեզ՝

Բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են որակը, նրբագեղությունը, նորագույն տեխնիկական կառուցվածքն ու ժամանակակից մոտեցումը, Kerama Marazzi-ն և Mapei-ը ներկայացրեցին շինարարական ինդուստրիայի ևս մեկ բացառիկ ցուցադրություն` կերամիկական մաքսի ֆորմատի սալիկներից մինչ մեգա մաքսի ֆորմատ: Միջոցառումն անցկացնում էին Իտալիայից և Ռուսաստանից ժամանած փորձագետներ Ալբերտո Ֆավարոնը և Կոնստանտին Զոլոտարը:

Կերամիկական մաքսի ֆորմատի սալիկները համարվում են կերամիկական նորաձևության վերջին ճիչը: Kerama Marazzi խանութ-սրահում ներկայացված է մաքսի և մեգա մաքսի ֆորմատի սալիկների լայն ու միանգամայն էքսկլյուզիվ տեսականի, նորաոճ լուծումներ, տպավորիչ չափսեր, գեղագիտություն ցանկացած ոճի մեջ` մարմարից և տրավերտինից մինչ մետաղ, բետոն և փայտ:

Գերժամանակակից իտալական սարքավորումներն ու նորագույն տեխնոլոգիաները ապահովում են միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր որակ: Արդյունքում դիզայներներն ու սպառողները մաքսի և սուպեր մաքսի ֆորմատները սկսել են ավելի հաճախ օգտագործել իրենց աշխատանքներում: 

Kerama Marazzi-ի հետ միշտ մեկ քայլ առաջ: