Ընկերության մասին
Գեղեցկությունն ու ֆունկցիոնալությունը, դիզայնն ու ինքնատիպությունը, ինչպես նաև հատուկ ուշադրությունը մանրուքներին հանդիսանում են Newform ապրանքանիշի որակի և հետազոտման տարբերակիչ հատկանիշները: Ընկերությունը հիմնադրվել է 1981 թվականին Տիցիանո և Ալեքսանդրա Ջեսսիների կողմից, ովքեր մինչ օրս հաջողությամբ ղեկավարում են այն: Հիմնադրման ժամանակ ընկերության հիմքում ընկած էր բոլոր առումներով հաջողակ մի նախագիծ և աշխատելու մեծ ցանկություն: Այդ ժամանակվանից անցել է արդեն ավելի քան երեսուն տարի` լի հաջողակ և իրենց աշխատանքով խանդավառված մարդկանցով, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունը և կատարելապես տիրապետում են իրենց արտադրանքի մասին ցանկացած մանրամասների:
Newform-ն անընդհատ առաջ է շարժվում և տարիների ընթացքում դարձել է խոհանոցի և լոգասենյակի կահավորման ոլորտի առաջատար ապրանքանիշերից մեկը: Ընկերության արտադրանքը միշտ նորաոճ է և ժամանակին արձագանքում է ապրելակերպի հայեցակարգի էվոլուցիոն գործընթացներին: Բացի այդ, սահմանված նպատակներին հասնելու հետևողականությունը և տնտեսական արդյունքների շարունակական աճը ապահովում են ընկերության հաստատուն դիրքը բարձրորակ սանիտարական պարագաների ոլորտում: Այն ժամանակ, երբ թվում էր, թե այս ասպարեզում այլևս ոչինչ հնարավոր չէ հայտանգործել և առաջարկել, Newform-ը համարձակություն ունեցավ այս ոլորտում ներդրումներ կատարել և առաջարկել արտադրանքի խիստ նորարարական դիզայն:
Այսօր, ավելի քան երբևէ, ընկերությունը հպարտանում է իր արտադրանքով, որը կրում է «Պատրաստված է Իտալիայում» պիտակը և մեկն է այն սակավաթիվ ընկերություններից, որոնք կարողանում են ինքնուրույն իրականացնել արտադրական բոլոր գործընթացները, սկսած մոդելի նախատիպի մշակումից, մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում:
Ֆունկցիոնալությունը հետզհետե դառնում է գեղագիտական խորհրդանիշ, իսկ սանիտարական պարագաները վերածվել են դեկորատիվ տարրերի, որոնք կենցաղի և անհատականության արտացոլանքն են:
Ջուրն ամենակարևորն է: Կյանքի կրող հանդիսացող առաջնային այս տարրը Newform ընկերության շնորհիվ վերածվում է ներդաշնակության և էներգիայի աղբյուրի: Մանրակրկիտ ուսումնասիրությունները, նոր տեխնոլոգիաների կիրառումը և անհատականության էլեմենտներ հաղորդելու ցանկությունը հասանելի են դարձնում նոր լուծումներ՝ ջուր ստանալու համար:
Հավաքածուներ ստեղծելիս նկատելի են երկար տարիների հարուս փորձը և հատուկ ուշադրությունը մանրուքներին: Չափսերի և ոճերի բազմազանությունը ցանկացած ինտերիերին համապատասխան լուծումների հնարավորություն են տալիս և ցանկացած ինտերիեր կդարձնեն ավելի հարուստ և գեղեցիկ: Ընկերության՝ հաջողության հասնելու գլխավոր գրավականը նոր լուծումներ որոնելու շարունակական գործընթացն է: Ապրանքի դիզայնը, որակյալ հումքը, նորագույն արտադրական տեխնոլոգիաները, սերն ու հոգատարությունը բնության հանդեպ, այս ամենը հնարավորություն են տալիս ստեղծել եզակի, որակյալ և ֆունկցիոնալ արտադրանք: Ապրանքի գեղեցիկ տեսքը համարվում է կարևոր չափանիշ, իսկ ուշադրությունը մանրուքներին և ապրանքի համամասնության պահպանումը ընկերության տարբերակիչ առանձնահատկություններից են: Ահա թե ինչու Newform-ի գերնպատակը առօրյա կյանքը գեղեցիկով լցնելն է և ստեղծել ապրանք, որը ոչ միայն ֆունկցիոնալ կլինի, այլ նաև կլինի համապատասխան յուրաքանչյուիս կենսակերպին:
Դիզայն, որը կրում է «Պատրաստված է Իտալիայում» պիտակը, նորարարություններ և շրջակա միջավային վնաս չհասցնող բարձր տեխնոլոգիաներ, որակի չափորոշիչներ և միջազգային հավաստագրեր, հատկանիշներ, որոնք ընկերության հաջողության գրավականն են և թույլ են տալիս համաշխարհային շուկայում առաջատար դիրք զբաղեցնել: Newform-ը շարունակաբար փնտրում է նոր լուծումներ գեղագիտական և տեխնոլոգիական զարգացման ոլորտում՝ հաշվի առնելով ամենանորաձև միտումները: Newform ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանք որակի, դիզայնի և ոճի միաձուլում է՝ ընդունակ բավարարելու յուրաքանչյուր ճաշակ: Ապրանքանիշն ունի լայն տարածում ոչ միայն իտալական շուկայում, այլ նաև աշխարհի շատ երկրներում, ինչն էլ թույլ է տալիս աշխարհին փոխանցել իտալական արտադրանքի ամբողջ հմայքը և այն ճանաչելի դարձնել ամենուր: