Ընկերության մասին
KERAMA MARAZZI-ն յուրաքանչյուր տարի ներկայացնում է կերամիկական սալիկների նոր հավաքածու։ Ամեն մի նոր հավաքածու ինքնատիպ ուղևորություն է աշխարհի շուրջ։ Իսկ այս տարի նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը իտալական ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է՝ համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանը։ Նոր հավաքածուի ստեղծմանը ոգեշնչել են նաև աշխարհահռչակ իտալացիներ, որոնց փառքն ուղղակիորեն կապված է Միլանի հետ։ Նրանց թվում է նկարիչ Լեոնարդո դա Վինչին, ինչպես նաև ճարտարապետ և դիզայներ Ջո Պոնտին, ում անվան հետ է կապում իտալական դիզային ծաղկումը 20-րդ դարի կեսերին։ Նոր հավաքածուներում վառ կերպով արտացոլված է նաև միլանյան նորաձևության։
KERAMA MARAZZI-ի «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկայի միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։ KERAMA MARAZZI-ի հետ Միլանն ուսումնասիրելն իրական հաճույք է։ Միլանի կերպարն իր բոլոր դրսևորումներով արտացոլվում է կերամիկական սալիկների և կերամոգրանիտի մեջ։ Հավաքածու, որը բարձրաճաշակ է և միլանյան և որում համատեղված է ամենն ինչ մենք գիտենք Միլանի մասին և սիրում ենք․ և՛ անցյալի ժառանգությունը, և՛ Վերածննդի գաղափարները, ընկալումը և զարգացումը ժամանակակից դիզայնում և նորաձևության ժամանակակից միտումները։
«ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն ընդգրկում է կերամիկական սալիկների 34 նոր սերիաներ։ Չափազանց նշանակալից է նաև սանիտարական կերամիկայի և լոգասենյակի կահույքի ''GEOMETRICA'' նոր հավաքածուի ստեղծումը։ Նոր հավաքածուի մեջ ընդգրկված են նաև փայտային, բետոնի, քարային և մարմարի նոր տեսակներ։ Հարկ է առանձնացնել հատկապես օնիքսի պատկերներով սալիկները՝ 120x240 ձևաչափով, ինչպես նաև նոր 120x120 քառակուսի ձևաչափը, որի օգտագործումը չափազանց հարմար է և խոստումնալից հատկապես ճարտարապետական նախագծերի ժամանակ։ Հավաքածուն ներառում է նաև ավելի մեծ հաստությամբ կերամոգրանիտե սալիկների շարք։ 15-20 մմ հաստությամբ այս կերամոգրանիտե սալիկները նախատեսված են ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ օգտագործվող շինությունների համար, ինչպիսիք են օրինակ առևտրի կենտրոնները, օդանավակայանները, երկաթուղային կայարանները, ավտոմեքենաների ցուցասրահները, արտադրական տարածքները։
KERAMA MARAZZI-ի գլխավոր նպատակը կյանքի որակի բարելավումն է:
KERAMA MARAZZI-ի արտադրական հատվածն ապահովում են երեք ժամանակակից գործարաններ, որոնք գտնվում են Օրյոլ քաղաքում և Մոսկվայի տարածաշրջանի Մալինո գյուղում: 2019 թվականին այդ գործարաններում արտադրվել է ավելի քան 39 մլն․քմ կերամիկական և կերամոգրանիտե սալիկներ, ինչպես նաև 16 մլն 500 հազար հատ դեկորատիվ էլեմենտներ։ Ընկերությունը մշտապես կատարում է ներդրումներ՝ տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու համար, մշակում ապրանքների նոր տեսակներ սեփական սեղծագործական լաբարատորիայում։ Կերամիկական սալիկների և այլ ապրանքների արտադրության ժամանակ օգտագործվում են վերջին սերնդի իտալական սարքավորումներ։
2020 թվականի հունվարից Օրյոլ քաղաքում սկսվել է KERAMA MARAZZI-ի սանիտարական կերամիկայի նոր արտադրամասի գործարկումը։ Այն Ռուսաստանում կառուցված իսկական իտալական գործարան է։ Բոլոր սարքավորումները՝ վառարաններից մինչև արդյունաբերական ռոբոտներ, համապատասխանում են եվրոպական ամենավերջին ստանդարտներին։ Տեխնոլոգիական հոսքագիծը զբաղեցնում է 12 հազար քմ․տարածք։ Սանիտարական կերամիկայի սեփական արտադրություն ունենալը նշանակում է, որ KERAMA MARAZZI-ի առաջարկը սկզբունքորեն թևակոխում է նոր մակարդակ։ Այժմ ընկերությունը պատրաստ է գնորդին առաջարկել ոչ միայն կերամիկական սալիկներ, այն նաև պատրաստի դիզայներական լուծումներ։
Իրեն պատկանող բոլոր ձեռնարկություններում KERAMA MARAZZI-ն հաջեղությամբ գործարկում է նորարարական և էներգախնայող տեխնոլոգիաներ և ապահովում մշտական հսկողություն կերամիկական և կերամոգրանիտե սալիկների, մոզաիկայի, դեկորատիվ էլեմենտների արտադրության բոլոր փուլերում՝ ցուցաբերելով հարգանք մարդկանց հանդեպ և հոգատարություն շրջակա միջավայրի նկատմամբ: