Ընկերության մասին
MARAZZI-ն կերամիկական սալիկների արդյունաբերության ոլորտի աշխարհահռչակ ապրանքանիշ է։ Ներկայացված լինելով ավելի քան 140 երկրներում` այն համընդհանուր ճանաչում է գտել որպես հոմանիշ որակյալ կերամիկական սալիկների համար և խորհրդանշում է իտալական անկրկնելի ոճն ու լավագույնն է և' ինտերիերի ձևավորման, և' դիզայնի նախագծման ոլորտում:
MARAZZI ընկերությունը հիմնադրել է Ֆիլիպո Մարացցին 1935 թվականին Իտալիայի Սասուոլո քաղաքում, այն տեղում, որը հետագայում պետք է դառնար գերժամանակակից, բարձրորակ կերամիկական սալիկների ստեղծման համար առաջատար միջազգային հանգույց, որն էլ տասնամյակներ ի վեր աճում և զարգանում է ընկերության հետ միասին։ MARAZZI ընկերությանն են վերագրվում կերամիկական սալիկների արդյունաբերության մեջ հիմնական տեխնոլոգիական, գործընթացային և դիզայներական նորարարությունները, որոնցից շատերը համարվում են ժամանակակից կերամիկայի պատմության կարևորագույն կետեր։ Դրանց շնորհիվ է, որ MARAZZI ընկերությունն ու այդ տարածաշրջանը դարձել են չափանիշ ամբողջ կերամիկական աշխարհի համար։
Անսպառ հակում հետազոտությունների և փորձարկումների հանդեպ, կենսակերպում փոփոխություններն ու զարգացումը կանխատեսելու և դրանց արձագանքելու կարողություն, ճարտարապետություն և դիզայն, շրջակա միջավայրն առաջնահերթը համարելու ձգտում և կայուն զարգացում։ Սրանք են այն կարևորագույն կետերը, որոնք MARAZZI ընկերությանը ոչ միայն Իտալիայում, այլ նաև միջազգային մակարդակով հնարավորություն են տալիս հասնել արդյունաբերական գագաթնակետին և շարունակաբար հաստատել իր գերակայությունը։
Վերջին հինգ տարիների ընթացքում MARAZZI ընկերությունը կրկնապատկել է իր արտադրական կարողությունները Ֆիորանո Մոդենեսեի և Ֆինալե Էմիլիայի իր գործարաններում, վերակառուցել է Սասուոլոյի իր պատմական գործարանները և հետազոտական լաբորատորիաները։
Այսօր MARAZZI ընկերությունը պատկանում է արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ''Mohawk Industries Inc.'' ընկերությանը, որը ներառված է Նյու Յորքի ֆոնդային բորսայում։ MARAZZI ընկերությունն այդպիսով վայելում է ապշեցուցիչ միջազգային հեղինակություն ինչպես դիզայներների, ճարտարապետների և կառուցապատողների, այնպես էլ վերավաճառողների և հաճախորդների շրջանում։
MARAZZI ընկերությունը 85 տարեկան է
Որակի և գեղեցկության 85 տարիներ, տարիներ հետազորությունների և փորձարկումների, նորարարությունների 85 տարիներ։
Էսթետիկ հետազոտությունը MARAZZI ընկերության առաջարկի ուժեղ կողմն է։ Իրապես MARAZZI-ն առաջին ընկերությունն էր, որ սահմանեց կերամիկական սալիկը որպես անհրաժեշտություն ներքին և արտաքին հարդարման և ճարտարապետության մեջ: Ընկերության հետազոտական գործընթացը հիմնված է շուկայական միտումների վերլուծության և սպառողների ճաշակի ուսումնասիրության վրա, և այս ամենը նպատակ ունի դիտարկել սպառողների կարիքները և վերածել դրանք ոճային ինտերիերների։
Որակը MARAZZI ընկերությունում դա սեփական արտադրանքի որակն է, շրջական միջավայրի կայունության պահպանումը, սեփական աշխատակիցների անվտանգությունը հարգելը, առաջնահերթություններ, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս երաշխավորել սեփական արտադրանքի որակը։ MARAZZI ընկերության համար սիրել կերամիկան նշանակում է մշտապես հարգել շրջակա միջավայրը, որն էլ իր մեջ ներառում է թե՛ մարդկանց և թե՛ բնությունը։ MARAZZI-ն էկոլոգիապես կայուն արդյունաբերության կրող է։
1994 թվականին Marazzi Group ընկերությունը արդյունաբերության տվյալ ոլորտի առաջին ընկերությունն էր, որ ստացավ ISO 9001 ստանդարտի սերտիֆիկատը, որն էլ երաշխավորում է ընկերության կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների բարձր որակը։