GREPPI հավաքածուի կիրառմամբ
Ինտերիերի գեղեցիկ դիզայն GREPPI հավաքածուի կիրառմամբ։
Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանն է: «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկական սալիկների միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։ Նոր հավաքածուն արտացոլում են մարմարի ողջ գեղեցկությունն ու շքեղությունը։ Մարմարյա կերպարն էլ ավելի արտահայտիչ է դառնում դրվագազարդման էֆեկտի կիրառմամբ, ինչպես օրինակ դասական ոճով ստեղծված, մեծ ձևաչափի սալիկներով GREPPI հավաքածուի դեպքում։
Գրեպպի պալատը համարվում է միլանյան նեոկլասիցիզմի ամենավառ օրինակներից մեկը։ Ի դեպ, շինությունը նախագծվել է այն նույն ճարտարապետի կողմից, ում նախագծմամբ ստեղծվել է նաև Լա Սկալա թատրոնի ճակատային հատվածը։ Նրանք, ում բախտ կվիճակվի հայտնվել ներսում, կզարմանան մարմարով, որմնանկարներով և ոսկեզօծ ծեփվածքով պատված ինտերիերների նրբագեղությամբ։
Ներկայացնում ենք ինտերիերի գեղեցիկ դիզայն GREPPI հավաքածուի կիրառմամբ։