Գլխավոր Դիզայն-տարբերակներ

Ինտերիերի գեղեցիկ դիզայն

TESORO հավաքածուի կիրառմամբ

Ինտերիերի գեղեցիկ դիզայն TESORO հավաքածուի կիրառմամբ:

Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանն է: «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկական սալիկների միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։ Նոր հավաքածուն արտացոլում է ժամանակակից ոճը՝ ստեղծված հնագույն դետալների կիրառմամբ։ Աղյուսի ձևաչափը կատարյալ է անտիկ ոճ ստանալու համար։ Արտահայտիչ կառուցվածքը և մեղմ գունային գամման երևակայության մեջ պատկերում են Սֆորցա ամրոցի հնագույն պատերը և մեծ հանճարի ոգին։ Ձեռագրերի հավասար տողերը արտացոլված են դեկորատիվ էլեմենտների վրա՝ մետալիզացված հատուկ բաղադրության օգնությամբ։

Ժամանակին Տեսորո սրահը ծառայում էր որպես Սֆորցա ընտանիքի անձնական գանձարան: Այսօր այնտեղ կարելի է տեսնել դրվագազարդ սնդուկներ և ոսկի, բայց արդեն գեղարվեստական արժեքների կարգավիճակում: Տեսորո սրահին շատ մոտ ցուցադրված է մեծն Միքելանջելոյի վերջին աշխատանքը: Իսկ մեկ այլ սրահում պահպանվում են Լեոնարդոյի աշխատանքի հետքերը՝ նկարված հենց տեղում՝ կամարների վրա:

Ներկայացնում ենք ինտերիերի գեղեցիկ դիզայն TESORO հավաքածուի կիրառմամբ։