Գլխավոր Դիզայն-տարբերակներ

Ինտերիերի գեղեցիկ դիզայն

GRAFFITI հավաքածուի կիրառմամբ

Ինտերիերի գեղեցիկ դիզայն GRAFFITI հավաքածուի կիրառմամբ:

Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանն է: «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկական սալիկների միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։ Նոր հավաքածուն արտացոլում է վառ էքսպերիմենտներ։ Կերամա Մարացցիի դիզայներների երևակայության արտացոլումն է նաև աղյուսի տեսքով սալիկների ստեղծումը՝ 9,9x20 կամ 7,4x15 ձևաչափերով։ Գրաֆիտի համարձակ պատկերներն այս ձևաչափի մեջ վառ և թարմ են դիտվում՝ լցնելով ինտերիերը փողոցային արվեստի՝ սթրիթ արտի ոգով։ 

Պայծառ միլանյան որմնանկար կարելի է հանդիպել ոչ միայն նոր թաղամասերի փողոցներում այլ նաև արվեստի պատկերասրահներում: Այնտեղ սթրիթ արտը նկարչության ավելի ավանդական տեսակների կողքին իր օրինական տեղն է զբաղեցնում: Փողոցային արվեստի ցուցադրման ամենահայտնի վայրերից մեկն է դարձել ''Hangar Bicoccа'' պատկերասրահը, որը մինչ վերջերս ծառայում էր որպես ''Pirelli'' կոնցեռնի պահեստ:

Ներկայացնում ենք ինտերիերի գեղեցիկ դիզայն GRAFFITI հավաքածուի կիրառմամբ։